1999 թվականի հոկտեմբերի 27-ից անցել է 27 տարի: Այդ տարիների ընթացքում Նաիրի Հունանյանին մեղադրեցին թուրքական, ադրբեջանական, ռուսական, հրեական, բրիտանական (նույնիսկ` «անգլոսաքսական») գործակալ լինելու, հետևաբար` վերջիններիս հատուկ ծառայությունների պատվերը կատարելու մեջ: Իսկ ի՞նչ ապացույց կա, որ հանցագործը միայնակ չի գործել և, որ հանցագործության պատվիրատուն ու իրագործողը հենց ինքը` Նաիրի Հունանյանը չէր: 27 տարվա ընթացքում որևէ մեկի մտքով չանցավ Նաիրի Հունանյանի բացարձակապես ինքնուրույն գործելու վարկածը: Չեմ պնդում այդ վարկածի հավաստիությունը: Ավելին` չեմ ցանկանում այդ վարկածի օգտին փաստարկներ ներկայացնել: Միայն նշեմ, որ ինչ-որ մեկին ձեռնտու է, որ հոկտեմբերի 27-ի գործը չփակվի («չբացահայտվի»)` դրա վերաբերյալ «քննարկումներն» անվերջ շարունակվեն: Եվ, ով գիտի՞, միգուցե գործի չփակված («չբացահայտված») մնալը ինչ-որ մեկի գլխին կախված մահակ է: Այլ կերպ ասած` դասական շանտա՞ժ:
Կարեն Հեքիմյան