Հայկական «2 եվրատոկոսը», կամ ինչպես հասանք այսպիսի կյանքի

https://arm.sputniknews.ru/20261026/hajkakan-2-evratvokvosy-kam-inchpes-hasanq-ajspisi-kjanqi-108551997.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/2258/90/22589024_88:0:1512:1068_1920x0_80_0_0_a06fae5501f776e17da6b7eb16ab6e3a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եվրամիություն, հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ

եվրամիություն, հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ

Բաժանորդագրվել

Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը նշում է՝ Հայաստանում ՉԹՕ-ներին և մարդ-սողուններին ավելի շատ մարդ է հավատում, քան մեր երկրի եվրոպական ապագային։

Դե ինչ, հարգելի քաղաքացիներ, ինչպես ասում էր մի «թուրքահպատակ» զվարճախոս՝ «սառույցը շարժվեց, պարոնայք երդվյալ ատենակալներ»։ Հենց դա էլ ուզում էի ասել, երբ լրատվական տիրույթում հայտնվեց տեղեկատվություն այն մասին, որ ԵԱՏՄ հանձնաժողովը նամակ-ծանուցումներ է ուղարկել միության անդամ երկրների նախագահներին՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության սառեցման դեպքում մեր երկրի համար բացասական հետևանքների մասին։

Ըստ այդ զեկույցի, Հայաստանի տնտեսության հավանական անկման թվերը և դրա հետևանքները վկայում են այն մասին, որ Հայաստանի տնտեսությունը պարզապես բզկտվելու է:

Սակայն ես հիմա չեմ ձանձրացնի ընթերցողին այդ զեկույցում ներկայացված վիճակագրական հաշվարկները վերաշարադրելով: Այս ամենը վաղուց և մանրամասն ներկայացնում ենհայ տնտեսագետները։

Ես նաև չեմ վերապատմի հայ տնայնագործ ռուսատյացների միանգամայն ապուշ ելույթները, որոնք ինչ-որ շատրվանող հրճվանքով ընդունեցին ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավոր սառեցման մասին զեկույցը։

Պարզապես մի կողմ դնենք քարոզչական շերտերը և նայենք ճշմարտությանը:

Հայաստանը կանգնած է իսկական Ռուբիկոնի առաջ, որը անցնելով՝ բախվելու ենք այնպիսի հետևանքների, որոնց խորության ու մասշտաբի մասին անգամ չես էլ ուզում խոսել։

Հենց միայն տնտեսագետների հաշվարկով՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության սառեցման դեպքում երկրի համախառն ներքին արդյունքի անկումը կկազմի 15 %։

Միայն հիշեցնեմ, որ ցանկացած երկրի ՀՆԱ-ի 3-7% կրճատումը նշանակում է խորունկ ճգնաժամ (գիտականորեն ասած՝ մեծ ծանրության անկում), իսկ այս ցուցանիշներից շատ ընկնելու դեպքում երկիրը ընկղմվում է տնտեսական աղետի մեջ: Օրինակ, ԱՄՆ-ում Մեծ ճգնաժամը սկսվեց այն բանից, որ 1930-ին՝ 1929-ի համեմատ, իրական ՀՆԱ-ն ընկավ 8,5%-ով, իսկ նվազագույն ՀՆԱ-ն՝ 12%-ով: Իսկ մեր դեպքում կանխատեսում են 15%-յա անկում։

Այս ամենից բացի, հարց է առաջանում՝ ինչպես հասանք այսպիսի կյանքի:

Բայց ամեն ինչ պարզ է: ՀՀ իշխանությունները մեկ տարի առաջ ինչ-որ «տարօրինակ» օրենք ընդունեցին այն մասին, որ Հայաստանը որոշել է ռազմավարական առումով շարժվել Եվրոպական միությանն անդամակցելու ուղղությամբ։

Ընդ որում, ամեն ինչ դասավորվել էր մեքսիկական սերիալների ժանրով։ Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ իբր ինչ-որ «արևմտամետ» կուսակցություններ ստորագրահավաք էին կազմակերպել, այն հետագայում փոխանցվեց Հայաստանի Ազգային ժողով, որն էլ «հետևելով ժողովրդի կամքին»՝ ընդունեց այդ օրենքը։

Հենց այստեղ է սկսվում ամենահետաքրքիրը:

Հավաքվել էր ընդամենը 60 000 ստորագրություն՝ Հայաստանի ընդհանուր 3 103 900 բնակչության թվից։ Այսինքն՝ այս եվրախայտառակության համար ստորագրել էր Հայաստանի բնակչության 2 %-ից էլ քիչ մասը։

Մտածեք միայն՝ 2%-ից քիչ մասը:

Հայաստանում ՉԹՕ-ներին ու մարդ-սողուններին ավելի շատ մարդիկ են հավատում, քան մեր երկրի եվրոպական ապագային:

Բայց նույնիսկ դա չէ ամենազավեշտալին, այլ այն, որ հենց Եվրամիությունը Հայաստանին չի սպասում, չի սպասել և չի սպասի, քանզի եվրաչինովնիկների և եվրոդեմոկրատիայի մյուս լուսատուների համար մեր երկիրը հետաքրքիր է ընդամենը երկու ուղղությամբ։

Առաջինը՝ որպես Կենտրոնական Ասիայից Եվրոպա ռեսուրսներ տեղափոխելու համար տրանսպորտային հանգույց: Ընդ որում, եվրոպացիների համար բոլորովին կարևոր չէ, թե լոգիստիկ նախագծերի իրականացման դեպքում, որոնց հետևում երևում են թուրք-ադրբեջանական տանդեմի ականջները, ինչ կլինի Հայաստանի հետ։

Երկրորդ. որպես հակառուսական պլացդարմ ձևավորելու վայր՝ Ռուսաստանի հետ հնարավոր ռազմական դիմակայությանը ԵՄ-ի նախապատրաստման լույսի ներքո։

Ահա, ըստ էության, սրա համար էր ողջ «հարայ-հրոցը», կամ ավելի ճիշտ՝ ահա և հայկական լեռների հանդեպ եվրոպացիների «անշահախնդիր» սիրո հանկարծակի բռնկման ամբողջ պատճառը։

Առաջանում է հետևյալ տրամաբանական հարցը. կարող է արդյոք Հայաստանի բնակչության ընդամենը 2%-ը մնացած 98%-ի փոխարեն որոշել, թե ինչպես պետք է երկիրը կառուցի իր արտաքին քաղաքական ռազմավարությունը:

Ակնհայտ պատասխանն է՝ ո՛չ, չի կարող:

Եվ եթե Հայաստանին վիճակված է խզել հարաբերություններն իր հիմնական տնտեսական գործընկերոջ, այսինքն՝ ԵԱՏՄ-ի հետ, ապա դա պետք է լինի համախումբ որոշում, որին աջակցում է Հայաստանի քաղաքացիների գոնե պարզ մեծամասնությունը։

Բայց, ինչպես պարզվում է, աշխարհում գոյություն ունի երկու տրամաբանություն։

Առաջինը հիմնված է մաթեմատիկական հաշվարկների և սեփական երկրի շահերի տարրական հաշվառման վրա։

Իսկ երկրորդը «եվրահայկական» տրամաբանությունն է, որը հաշվի չի առնում ոչինչ, բացի հայ բնակչության 2 %-ի բացարձակ անիրականանալի ցանկություններից։

Հետևությունները թողնում եմ հարգելի ընթերցողին:

Leave a comment