ԵՄ-ն երբեք Հայաստանին չի խնդրել դադարեցնել ՌԴ հետ հարաբերությունները․ Վասիլիս Մարագոս

Region Monitor. Հայ և թուրք լրագրողները համատեղ մեդիա շրջայցի ամփոփիչ հանդիպման ընթացքում Երևանում հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Քննարկման առանցքում եղել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, սահմանի բացումը և Հայաստանի տնտեսական կապերի դիվերսիֆիկացումը։

Մարագոսն ընդգծել է, որ Հայաստանի հետ ԵՄ համագործակցության խորացումը որևէ այլ գործընկերոջ դեմ ուղղված չէ։ Նրա խոսքով՝ Եվրամիությունն աջակցում է Հայաստանի տնտեսական ու էներգետիկ դիմակայունության ամրապնդմանը՝ այլընտրանքային հնարավորություններ ստեղծելով։ «Մենք երբեք չենք խնդրել Հայաստանին դադարեցնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Մենք երբեք չենք խնդրել Հայաստանին արտահանում չիրականացնել Ռուսաստան»,- հայտարարել է դեսպանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment