Հայ ըմբիշները կպայքարեն աշխարհի առաջնության ոսկե և բրոնզե մեդալների համար

Ըմբիշ Կարեն Ասլանյանը (63 կգ) 12:4 հաշվով հաղթել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Էդմոնդ Նազարյանի (Բուլղարիա) նկատմամբ՝ դառնալով այս մրցաշարում Հայաստանը ներկայացնող առաջին եզրափակիչի մասնակիցը։ Սա Ասլանյանի կարիերայում ԱԱ առաջին եզրափակիչն է։ Ասլանյանը կպայքարի Նիհադ Մամադլիի (Ադրբեջան) դեմ։

Գևորգ Թադևոսյանը (87 կգ) 1:10 հաշվով պարտություն է կրել Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Ալիրեզա Մոհմադփիանիից (Իրան) և վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար։ Սա աշխարհի առաջնություններում Թադևոսյանի գրանցած լավագույն արդյունքն է։

Սլավիկ Գալստյանը (67 կգ) 0:4 հաշվով զիջել է աշխարհի չեմպիոն Այթժան Խալմախանովին (Ուզբեկստան) և վաղը կպայքարի բրոնզի համար։ 

Leave a comment