Ալիևն այլևս չի ընդունում «փոքր եղբոր» դերը․ թուրքագետը` Բաքվի և Անկարայի հակասության մասին

https://arm.sputniknews.ru/20261027/alievn-ajlevs-chi-yndunum-pvoqr-eghbvor-dery-turqagety-baqvi-ev-ankaraji-hakasutjan-masin-108590078.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1b/108586318_297:0:1737:1080_1920x0_80_0_0_b03bee279742c8487b9177d07d77c5b5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուբեն մելքոնյան (թուրքագետ), թուրքիա, ադրբեջան, հիջաբ, արցախ, պատերազմ, տեսանյութեր, видео

ռուբեն մելքոնյան (թուրքագետ), թուրքիա, ադրբեջան, հիջաբ, արցախ, պատերազմ, տեսանյութեր, видео

Թուրք–ադրբեջանական դաշինքի մահվան մասին լուրերը անիրական են, սակայն «մեկ ազգ, երկու պետություն» ձևաչափում լուրջ վերանայումներ են տեղի ունենում։ «Աբովյան Time»–ի եթերում ասում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` վերլուծելով Բաքվի և Անկարայի միջև հնչող կոշտ հայտարարությունները։

«Թուրք-ադրբեջանական հարաբերություններում երբեմն-երբեմն նկատվում են որոշ, կարելի է ասել, փոխադարձ խանդի տեսարաններ… Բայց «փոքր եղբայր-մեծ եղբայր» հարաբերությունները հիմա Ադրբեջանի համար այլևս ընկալելի չեն, ընկալելի են ուղղակի «եղբայրներ» հարաբերությունները»,– նշում է Մելքոնյանը։

Թուրքագետը ընդգծում է, որ 44-օրյա պատերազմից հետո Բաքուն փորձում է կերտել սեփական միֆը, ըստ որի՝ հաղթանակի է հասել բացառապես Իլհամ Ալիևի ղեկավարությամբ և սեփական ուժերով։ Սա, սակայն, բախվում է Թուրքիայի քաղաքական շրջանակների արձագանքին։

«Այս օրերին Թուրքիայում տարբեր քաղաքական գործիչների, պաշտոնյաների կողմից հնչում են ուղիղ հայտարարություններ, որ ձևակերպվում է հետևյալ կերպ. «Ադրբեջանը մոռացել է իր իրական բարեկամներին, առանց մեր օգնության Ադրբեջանը չէր կարող հաղթել 44-օրյա պատերազմում Հայաստանին»։ Այսինքն՝ սա լրջագույն հարված է Ալիևի քաղաքական ամբիցիաներին և ինքնասիրությանը։ Իր թուրք գործընկերներն ասում են՝ դու մենակով չէիր կարող հաղթել Հայաստանին, նույնիսկ Արցախի պաշտպանության բանակին չէիր էլ կարող հաղթել»,– նշում է Թուրքագետը։

Ռուբեն Մելքոնյանի դիտարկմամբ՝ լարվածության բուն առիթ դարձած գլխաշորերի (հիջաբի) շուրջ վեճը զուտ կրոնական կամ հագուստի հարց չէ, այլ քաղաքական իսլամի առանցքային սիմվոլ։

«Թուրքիայի համար գլխաշորը քաղաքական իմիջի հարց է, Ադրբեջանի համար՝ քաղաքական ինքնության հարց։ Այստեղ միանում նաևԻրանի գործոնը, որի համար նույնպես գլխաշորը շատ կարևոր թեմա է։ Իրանական կողմը, նրա փոխանցմամբ, Ադրբեջանի գործողությունները կապում է Իսրայելի ազդեցության հետ, մինչդեռ Բաքվի և Թել Ավիվի սերտ հարաբերությունները լրացուցիչ բարդություններ են առաջացնում Ադրբեջանի համար իսլամական աշխարհում։

Միևնույն ժամանակ, Իսրայելի հետ սերտ հարաբերությունները կաշկանդում են Բաքվի քայլերը միջազգային ասպարեզում․ եթե Թուրքիան կարողանում է դեմարշ անել և բոյկոտել Իսրայելի պաշտոնյաների ելույթները ՄԱԿ-ում, Ադրբեջանն այդ «շռայլությունն» իրեն թույլ տալ չի կարող»,–ասում է թուրքագետը։

Անդրադառնալով իրավիճակի հետագա զարգացմանը՝ Մելքոնյանը նկատում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն առաջին քայլն է արել՝ ազատելով կոշտ հայտարարություններով հանդես եկած իր խորհրդականին։

«Ուղղակի հիմա պետք է հասկանալ, թե արևելյան շուկայի օրենքներով Ալիևն ու Էրդողանը ինչպես են այս խնդիրն առաջ տանելու… Հիմա տեսնենք՝ դրա դիմաց փորձառու Էրդողանը ինչ է պահանջելու Իլհամ Ալիևից», – նշում է Մելքոնյանը։

Հիշեցնենք` Թուրքիայի կրոնական և պահպանողական իշխանամերձ շրջանակները քննադատում են ադրբեջանական դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումները՝ դրանք համեմատելով կոշտ սեկուլյարիստական միջոցների պատմական շրջանի հետ։

Թուրքիայում դժգոհ են նաև Ադրբեջան–Իսրայել հարաբերություններից և միջազգային ասպարեզում Բաքվի դիրքորոշումից։ Միևնույն ժամանակ Բաքուն հայտարարում է, որ Ադրբեջանը, ինչպես և Թուրքիան, աշխարհիկ պետություն է, ուստի կրթական քաղաքականությունը քաղաքական մանիպուլյացիայի առարկա դարձնելն անթույլատրելի է։

Ռուբեն Մելքոնյանի հետ զրույցն ամբողջությամբ` տեսանյութում։

Leave a comment