Այսօր ես տեսա թույլ վարչապետի, ով վախենում է, որ պարտվելու է։
Փաշինյանն արդեն գիտի, որ Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը և փորձում է խոչընդոտելու ձևեր գտնել։ Բայց դա նրան չի օգնի, որովհետև Սամվել Կարապետյանը դառնալու է վարչապետ, և Հայաստանը լինելու է ուժեղ։
Մեզ մեծ հաղթանակ է պետք, որպեսզի իրականացնենք այն մեծ փոփոխությունները, որոնց կարիքը Հայաստանը ունի՝ 300,000 նոր աշխատատեղ, 20,000 մատչելի բնակարան, երաշխավորված բերքի մթերում, 0% հարկ փոքր բիզնեսի համար, դեղերի և առաջին անհրաժեշտության ապրանքների գների նվազեցում։
Փաշինյանն այնքան թույլ է իրեն զգում և այնքան է վախենում Սամվել Կարապետյանից, որ նրան խոսելու հնարավորություն չի տալիս։ Հակառակ դեպքում հենց նա կպատասխաներ նրան այսպես։
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: