Ի՞նչ արդյունքներ են ապահովել կուսակցությունները ՏԻՄ ընտրություններում․ նախնական հաշվարկներ

Ի՞նչ արդյունքներ են ապահովել կուսակցությունները ՏԻՄ ընտրություններում․ նախնական հաշվարկներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 25-ին, Հայաստանի 10 մարզերի 21 համայնքում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն։

19 համայնքներում տեղի են ունեցել համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ, իսկ երկու համայնքներում՝ Շամիրամում և Ֆիոլետովոյում՝ մեծամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները:

Վայքում ՔՊ-ն ստացել է ամենաշատ ձայները:

18 տեղամասերի արդյունքներով՝ 96.11% կամ 4186 ձայն:

Նախնական հաշվարկներով 3.39%-ը կամ 148 ընտրող դեմ է արտահայտվել իշխող ուժին:

Արմավիր համայնքում՝ 29 տեղամասերի արդյունքներով ՔՊ-ն ստացել է 96.07% կամ 13 395 ձայն,

Իշխող ուժին դեմ է արտահայտվել 479 ընտրող կամ 3.43%:

Գառնիում՝ 9 տեղամասի հաշվարկներով ՔՊ-ն ստացել է 94.23%՝ 3235 ձայն,

ՔՊ-ին դեմ է արտահայտվել 185 ընտրող կամ 5.38%:

Ծաղկաձորում՝ 7 տեղամասերի արդյունքների հաշվարկով ՔՊ-ն ստացել է 84.56% կամ 2460 ձայն: Մրցակից ՀՅԴ-ն ստացել է 15.43% քվե կամ 449 ձայն:

Վարդենիսում՝ 39 տեղամասի արդյունքներով՝ ՔՊ-ն ստացել է 93.78 %՝ 9 530 քվե,

Դեմ է արտահայտվել 578 ընտրող կամ 5.68 %-ը:

Մարտունիում՝ 41 տեղամասերի հաշվարկների արդյունքում ՔՊ-ն ստացել է 67.61% ձայն կամ  12320 քվե: «Մեր համայնք» դաշինքը ստացել է 16.30% կամ 2971 քվե: Երրորդ տեղում է ՀՅԴ-ն՝ 11.26% ձայնով կամ 2053 քվե:

Գավառում՝ 30 տեղամասերի հաշվարկների արդյունքում «Համերաշխություն» դաշինքը ստացել է 81.71% ձայն կամ 10380 քվե: «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը՝ 10.81% կամ 1374 քվե:

Գորիսում՝ 33 տեղամասի հաշվարկներով՝ «Համերաշխություն» դաշինքը ստացել է 93.57% ձայն կամ 13 959 քվե: Հիմնական մրցակից ԱՔԿԴ-ն ստացել է 6.41 % ձայն կամ 957 քվե:

Մեղրիում՝ 16 տեղամասերի արդյունքներով՝ ՔՊ-ն ստացել է 71.83% ձայն կամ 3407 քվե: Երկրորդ տեղում է «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը ստացել է 18.82% ձայն կամ 893 քվե: Ստացած ձայների թվով երրորդ տեղում է «Հայաստանի Եվրոպական» կուսակցությունը՝ 5.33% ձայնով կամ 253 քվեով: Չորրորդ տեղում է Հայաստանի շնորհապետական կուսակցությունը՝ 3.98% ձայնով կամ 189 քվեով:

Ջերմուկում՝ 5 տեղամասերի արդյունքներով՝ ՔՊ-ն ստացել է 92.76%՝ 2615 ձայն,

Համայնքում իշխող ուժի մրցակիցը «Ապրելու երկիր» կուսակցությունն է, որը ստացել է 7.20% ձայն կամ 203 քվե:

Ախուրյանում՝ 38 տեղամասերի հաշվարկներով՝ ՔՊ-ն ստացել է 92.34% կամ 10 838 ձայն:

Դեմ է արտահայտվել 7. 06%-ը կամ 829 ընտրող:

Արթիկում՝ 34 տեղամասերի հաշվարկների արդյունքով՝ ՔՊ-ն ստացել է 74.79% քվե  կամ 13067 ձայն: Երկրորդ տեղում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ 10.53% քվեով կամ 1840 ձայնով: «Ապրելու երկիր» կուսակցությունը 8. 84% քվեով կամ 1545 ձայնով երրորդ տեղում է:

Հրազդանում՝ 33 տեղամասի հաշվարկներով՝ ՔՊ-ն ստացել է 90.82%՝ 17 195 ձայն:

ՔՊ-ի միակ մրցակից «ՀՅԴ»-ն ստացել է 9.16% ձայն կամ 1736 քվե:

Ստեփանավանում պատկերը փոքր-ինչ այլ է: 21 տեղամասի արդյունքներով՝ ամենաշատ ձայները ստացել է «Գործարար» կուսակցությունը՝ քվեների 41,54 %՝ 5504 ձայն, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 35,32 %-ը՝ 4681 ձայն։ Երրորդ տեղում է հայտնվել «Ուժեղ Հայաստանը»՝ 19,68 %-ով՝ 2609 ձայնով։

Եղեգնաձորում՝ 30 տեղամասի արդյունքներով՝ ՔՊ-ն ստացել է 48.06 %՝ 7382 ձայն, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 46.86 %՝ 7197 ձայն:

Դիլիջանում՝ 18 տեղամասերի հաշվարկի արդյունքով ՔՊ-ն ստացել է 76. 27 % ձայն կամ 4822 քվե: «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել  է 16.24 % ձայն կամ 1027 քվե:

Իջևանում՝ ՔՊ-ն ստացել է 86.12 % ձայն կամ 10403 քվե:  Իշխող ուժի մրցակից «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը ստացել է 13.85% կամ 1673 ձայն: 

Արտաշատում՝ 60 տեղամասերի հաշվարկների արդյուքնում ՔՊ-ն ստացել է 85.95 % ձայն կամ 23729 քվե: ՀՅԴ-ն՝ 10.59% ձայն կամ 2925 քվե:

Արաքս համայնքում՝ տեղամասերի հաշվարկների արդյուքնում ՔՊ-ն ստացել է 71.95% ձայն կամ 6257 քվե: Հիմնական մրցակից ԱԴ-ն՝ 28.02% կամ 2437 ձայն: 

ԿԸՀ-ն դեռևս տվյալներ չի հրապարակել Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում մեծամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ 

Leave a comment