Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել

Հասարակություն

26.10.2026 | 14:10

Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում  և խորդանոցում ոստիկանները հայտնաբերել են մոտ մեկ կիլոգրամ մարիխուանա, ինչպես նաև մոխրացած հետքերով կաթուցիչներ։ ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ՝ տղամարդը հայտնել է, որ մարիխուանան ինքն է պատրաստել և պահել անձնական օգտագործման համար։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությունը շարունակվում է։

ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունը՝ ստորև․

«Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Անի համայնքի Իսահակայն գյուղի բնակիչ 60-ամյա մի տղամարդ աճեցրել է կանեփ և դրանից պատրաստած մարիխուանան պահում է տանը։

Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հոկտեմբերի 16-ին կատարված զննությամբ գոմում և խորդանոցում հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչներ և թղթե փաթեթներում ու ապակե տարաներում լցված մոտ մեկ կիլոգրամ մարիխուանա։

Տղամարդը հայտնել է, որ մարիխուանան ինքն է պատրաստել ու պահել անձնական օգտագործման համար։

Նախաքննությունը շարունակվում է»։

Leave a comment