Կատալոնական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախագահ Ժոան Լապորտան հյուրընկալել է խառը մենամարտերի (MMA) հայտնի մարտիկ, UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանին:
Ծառուկյանը գիշերը «Նոու Կամպ» մարզադաշտում հետևել է «Էլ Կլասիկո»-ին: Նա VIP օթյակում նստած է եղել Խաբիբ Նուրմագոմեդովի հետ:
Հանդիպումն ավարտվել է «Ռեալ Մադրիդ»-ի 2-1 հաղթանակով։