Թե՛ համապետական, եւ թե ՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե գործող իշխանությունը, այլ պարտվել է ընդդիմությունը. Ռուբեն Հակոբյան

Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Թե՛ համապետական, եւ թե ՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե գործող իշխանությունը, այլ պարտվել է ընդդիմությունը։ Պարտվել է ինքն իրեն՝ միասնական ընդդիմադիր ճակատ չձեւավորելու, ապաքաղաքական ամբիցիաների, թիմային բազմաշերտ «քաղաքական» թվաբանությունների եւ ընդդիմադիր դաշտը այլ գործիքներով պառակտելու արդյունքում։

Հայաստանի ամենօրյա գահավիժումը կասեցնելու գլխավոր պայմաններից է անցյալի սխալներից դասեր քաղելն ու քաղաքական միասնական ընդդիմադիր ճակատի ձեւավորումը։

Այլապես գործող ընդդիմությունը ոչ պակաս պատասխանատվություն է կրելու տեսանելի ապագայում Հայաստանի վիլայեթացման համար, ինչին անխոչընդոտ տանում է գործող իշխանության կողմից վարվող քաղաքականությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment