Ուկրաինայի զինված ուժերը կրկին հարձակվել են Ռուսաստանի տարածաշրջանների վրա

Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել Վորոնեժի վրա, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Գուսևը։

«Ճշտված տվյալների համաձայն՝ Վորոնեժում ահաբեկչական հարձակման հետևանքով, ցավոք, երկու մարդ՝ 1960 և 1973 թվականներին ծնված տղամարդիկ, զոհվել է, 17-ը՝ վիրավորվել։ Վիրավորների թվում մեկ երեխա կա», – ասվում է մարզպետի՝ Max-ում հրապարակած հաղորդագրության մեջ։

Հրդեհներ են բռնկվել արդյունաբերական մի քանի օբյեկտներում՝ առանց էական հետևանքների, ինչպես նաև գործարար կենտրոնում, բնակելի շենքում, երկու ամառանոցային ավաններում, դպրոցական մարզադաշտում և ավտոտնակային կոոպերատիվում։

Իր հերթին, Բելգորոդի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը հայտնել է, որ հոկտեմբերի 25-ին զանգվածային հարձակման է ենթարկվել նաև Բելգորոդը։ Հարձակման հետևանքով երկու խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 18 մարդ՝ տուժել։

Նա նշել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում ևս հինգ մարդ, այդ թվում՝ 16-ամյա աղջիկ, ինքնուրույն դիմել է բուժօգնության։ Նրանք ամբուլատոր բուժում են ստանում։

Leave a comment