Քաղաքականություն
25.10.2026 | 21:45
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հրապարակել է Մեղրի և Գորիս համայնքների մի շարք բնակավայրերում քվեարկության նախնական արդյունքները։
Մեղրի համայնքի բնակավայրերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արդյունքներն են՝ Նռնաձորում՝ 94.74%, Կուրիսում՝ 72.97%, Լիճքում՝ 83%, Տաշտունում՝ 64.56%, Լեհվազում՝ 79.38%, Կարճևանում՝ 83.66%, Շվանիձորում՝ 83%, Վահրավարում՝ 62.96%, Վարդանիձորում՝ 61.27%։
Գորիս համայնքի մի շարք բնակավայրերում հրապարակվել են «Համերաշխություն» դաշինքի արդյունքները։ Սվարանցում, Քաշունիում և Տանձատափում դաշինքը ստացել է 100%, Որոտանում՝ 99.3%, Ներքին Խնձորեսկում՝ 97%, Բարձրավանում՝ 96.4%, Շուռնուխում՝ 96.2%։