Բողոքի ցույցեր Ֆրանսիայում և Իտալիայում. ձերբակալվել է շուրջ 2 հազար մարդ

https://arm.sputniknews.ru/20261025/bvoghvoqi-cujcer-fransiajum-ev-italiajum-dzerbakalvel-e-shurj-2-hazar-mard-108530077.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Во Франции после беспорядков 24 октября задержали более 1,3 тыс. человек

Sputnik Արմենիա

Во Франции после беспорядков 24 октября задержали более 1,3 тыс. человек

2026-10-25T19:09+0400

true

PT0M35S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/19/108526470_313:0:1280:725_1920x0_80_0_0_7355970ac115f917228f74c9817d5862.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութ, անկարգություններ, բողոքի ակցիա, տեսանյութեր, ֆրանսիա, իտալիա, видео

տեսանյութ, անկարգություններ, բողոքի ակցիա, տեսանյութեր, ֆրանսիա, իտալիա, видео

Բաժանորդագրվել

Չնայած ձեռնարկված նախազգուշական միջոցներին, արգելքներին և ոստիկանության ուժեղացված ներկայությանը՝ բողոքի ակցիաները Ֆրանսիայի մի շարք քաղաքներում վերաճել են դաժան բախումների:

Ֆրանսիայում հոկտեմբերի 24-ի անկարգություններից հետո բերման է ենթարկվել ավելի քան 1,3 հազար մարդ, հայտնում է Le Figaro-ն՝ հղում անելով հանրապետության ՆԳՆ-ին: Գերատեսչության տվյալներով՝ երկրում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 1314 մարդ:

Հաղորդվում է նաև ոստիկանության և ժանդարմերիայի 53 տուժած աշխատակցի մասին: 75 բռնկումների հետևանքով կրակից վնասվել կամ ոչնչացվել են օբյեկտներ, թալանվել է 24 խանութ:

ՆԳՆ տվյալներով՝ ընդհանուր առմամբ փողոց է դուրս եկել շուրջ 410 հազար մարդ: Արհմիությունները հայտարարում են 800 հազար մասնակցի մասին:

Իտալիայում կյանքի թանկացման, վառելիքի գների աճի, սպառազինությունների ավելացման, ինչպես նաև Ջորջա Մելոնիի կառավարության քաղաքականության դեմ բողոքի ակցիաները հանգեցրել են շուրջ 400 մարդու ձերբակալության, որոնցից 110-ը անչափահասներ են, հաղորդում է AFP գործակալությունը: Հռոմում երիտասարդների բողոքի երթի մասնակիցները մի քանի անգամ փորձել են ճեղքել ոստիկանական շղթան Հանրապետության հրապարակի (Piazza della Repubblica) շրջանում, իրավապահները ջրցան մեքենա են կիրառել:

Երիտասարդության բողոքի լայնածավալ երթը Հռոմում անցկացվել է ռազմական հակամարտություններին Իտալիայի մասնակցության դեմ խաղաղ ցույցից մի քանի ժամ անց:

Սոցիալական բողոքի ակցիաներ են անցկացվել ամբողջ Եվրոպայի տարբեր քաղաքներում՝ Միլանից ու Մադրիդից մինչև Լիսաբոն և Տիրանա: Մարդիկ փողոց են դուրս գալիս ցածր կենսաթոշակների, բնակարանների և վառելիքի բարձր գների, կոռուպցիայի պատճառով և պատերազմների դեմ:

Leave a comment