Ստեփանավանի 25/04 տեղամասում քաղաքացին լուսանկարել է քվեաթերթիկը։ «Ուժեղ Հայաստանի» վստահված անձը հայտնաբերել է։ Գործին խառնվել են ոստիկանները։
«Ուժեղ Հայաստանի» շտաբում կայացած ասուլիսում կուսակցության ղեկավար մարմնի անդամ Գոհար Մելոյանն ասաց, որ իրենք հետամուտ կլինեն, որպեսզի հարցը քրեական ընթացք ստանա։
Գոհար Մելոյանի պնդմամբ, սա ևս մեկ ապացույցն է նրա, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» նման հրահանգ է տվել՝ նկարել ՔՊ-ին տրված քվեները եւ հաշվետվության տեսքով ներկայացնել։
Մասնակցությունը, ըստ բանախոսի, բավականին բարձր է, բայց անընդհատ ուղղորդման մասին ահազանգեր են լինում․ «Մեքենաներով բացահայտ կանգնում են, անգամ ոստիկանության ներկայացուցիչների ներկայությունը չի կաշկանդում իրենց «նագլիությունը»։ Նույն մեքենան ականատես եղա ինչպես է մի քանի անգամ մարդկանց բերում։ Երեկոյան կհասկանանք՝ այս բարձր մասնակցությունը դրակա՞ն, թե բացասական միտում ունի․ մարդիկ իրենց բողոքն են արտահայտում, թե ՔՊ-ն բերում է մարդկանց ընտրությունների»։
Եվս մեկ ահազանգ կա․ քաղաքացին գնում է տեղամաս եւ ցուցակներում չի հայտնաբերում իր անունը, թեպետ նախորդ՝ համապետական ընտրություններին մասնակցել են։ «Ուժեղ Հայաստանը» կփորձի վստահված անձանց միջոցով հաշվարկել այդ քաղաքացիների թիվը, քանի որ այլ մեխանիզմով հնարավոր չէ հաշվարկել։ Բայց, «Ուժեղ Հայաստանում» արդեն փաստել են՝ նման քաղաքացիները, որոնք իրավունք ունեն տեղեկանքներ վերցնել եւ լրացուցիչ ցուցակներով ընտրել, ետ չեն վերադարձել։
Այլ մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: