Իշխանությունների հակաօրինական քայլով մոտ 4000 հոգի զրկվել է ընտրելու իրավունքից. Գևորգյան (Տեսանյութ)

Ակտիվություն շատ չունենք, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ընտրություններին քաղաքացիների մասնակցությանը,մ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։

 Նա դա բացատրում է եղանակային պայմաններով. «Ես առավոտյան էլ կոչ եմ արել քաղաքացիներին ակտիվ մասնակցել ընտրություններին, տանը չմնալ, անտարբեր չլինել, սրանից կախված է մեր համայնքի ապագայի հարցը։

Չնայած իշխանությունները հակաօրինակ քայլ արեցին՝ կրճատելով ընտրողների ցանկը, մոտ 4000 հոգի դուրս է եկել ընտրողների ցանկից, քանի որ, ըստ միգրացիոն օրենքի, 2 տարվա մեջ առնվազն 365 օր պետք է լինեն ՀՀ-ում, որն անընդունելի և աբսուրդ օրենք է, դրանով պայմանավորված ընտրողների թիվը կրճատվել է»։

 Անդրադառնալով իրենց թեկնածուի ձերբակալությանը՝ Գևորգյանը նշեց, որ իրենց դրանով չեն վախեցնի. «Ոչ մի ապօրինի ձերբակալություն չի կարող կանգնեցնել Ուժեղ Հայաստան ունենալու ուժեղ հայաստանցիների ընթացքը»։

Leave a comment