Իրավապահների այսօրվա «ռեյդերը» ոչ իշխանական թեկնածուների շտաբներում և տներում քվեարկությունից առաջ վախի մթնոլորտի կտրուկ բարձրացման նպատակ ունեն. Տիգրան Աբրահամյան

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Գործող կառավարիչը իշխանության յուրացումն ամբողջացնելու նպատակով փորձում է ՏԻՄ համակարգը «մաքրել» չեզոք, ընդդիմադիր դեմքերից և այդ նպատակով աննախադեպ ապօրինությունների է գնում:

Իրավապահների այսօրվա «ռեյդերը» ոչ իշխանական թեկնածուների շտաբներում և տներում, այդ թվում՝ ՀՀԿ Մարտունու շրջանային կազմակերպության ղեկավարի ու նրա թիմակիցների շրջանում, տեղերում քվեարկությունից առաջ վախի մթնոլորտի կտրուկ բարձրացման նպատակ ունեն:

Իշխանության ուղերձը շատ պարզ է․ որտեղ դնում են որևէ ՔՊ-ականի թեկնածությունը, զուգահեռ «մաքրում» են դաշտը, որպեսզի իրենց թեկնածուի ՆՇԱՆԱԿՈՒՄԸ դառնա անխուսափելի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment