Մեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը

Մեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը

 

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ծաղկաձորի Eighty Eight Hotel & Spa-ում մեկնարկեց «Ծաղկաձոր Օփեն 2026» շախմատի միջազգային մրցաշարը։

 

Հոկտեմբերի 24-30-ը մրցաշարը կհամախմբի Հայաստանից, Վրաստանից, Գերմանիայից, Իրանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Բելառուսից, Ռուսաստանից և Ուկրաինայից ժամանած ավելի քան 200 շախմատիստի։

 

Մասնակիցների թվում են գրոսմայստերներ, միջազգային վարպետներ և ՖԻԴԵ-ի վարպետներ, որոնք առաջիկա օրերին կպայքարեն մրցաշարային լավագույն արդյունքների համար։ Մրցաշարի կազմակերպիչ՝ Հայաստանի շախմատի ակադեմիա։ 

Leave a comment