Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կհանդիպի Պուտինի հետ – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան: Այս մասին, ISNA-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Հաջորդ շաբաթ երկու երկրների նախագահների մասնակցությամբ Մոսկվայում կշարունակվեն խորհրդակցությունները», – ասել է Արաղչին:

Հոկտեմբերի 19-ին Թեհրան կատարած այցի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրան սպասում է հոկտեմբերի վերջին Մոսկվայում՝ գազ արտահանող երկրների համաժողովի գագաթնաժողովում և ակնկալում է հանդիպում նրա հետ:

Sputnik Արմենիա

Leave a comment