ՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնության են եկել ժամանակավորապես դադարեցնել ռազմական գործողությունները Օլեշկիում․ Սպիտակ տուն

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել ժամանակավորապես դադարեցնել ռազմական գործողությունները Օլեշկի քաղաքում՝ հումանիտար օգնություն հասցնելը հեշտացնելու և բնակիչներին տարհանման նախապատրաստվելու նպատակով։

Ըստ Սպիտակ տան՝ այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի մասնակցությամբ։

Օլեշկիում զինադադարը նախատեսվում է սկսել հոկտեմբերի 29-ին։

«Երկու երկրների քաղաքացիական պաշտոնյաները (ոչ թե զինվորականները) համատեղ կայցելեն Օլեշկիի բնակիչների տներ՝ պարզելու համար, թե ինչ օգնության կարիք ունեն նրանք։ Տարհանվել ցանկացող բնակիչները կստանան համակարգված աջակցություն և տրանսպորտային միջոցներ՝ իրենց ընտրած վայր հասնելու համար։ Ենթադրում եմ, որ ոմանք կարող են ընտրել Ռուսաստանը, իսկ մյուսները՝ Ուկրաինան»,- նշել է Մելանյա Թրամփը։

Leave a comment