Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանի էքսկուրսիոն ծրագիրը 5–րդ տարին անընդմեջ հաղթել է World Travel Awards–ում

Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանի էքսկուրսիոն ծրագիրը հինգերորդ տարին անընդմեջ հաղթել է World Travel Awards միջազգային զբոսաշրջային մրցանակաբաշխության «Եվրոպայում բրենդիի արտադրության լավագույն էքսկուրսիա» անվանակարգում


ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանի էքսկուրսիոն ծրագիրը հինգերորդ տարին անընդմեջ հաղթել է World Travel Awards միջազգային զբոսաշրջային մրցանակաբաշխության «Եվրոպայում բրենդիի արտադրության լավագույն էքսկուրսիա» (Europe’s Leading Brandy Distillery Tour) անվանակարգում:


World Travel Awards 2026-ի հրապարակված արդյունքների համաձայն՝ անվանակարգի հաղթող է կրկին ճանաչվել Հայաստանը ներկայացնող ARARAT-ը:


Այս տարի անվանակարգի հավակնորդների թվում էին նաև ֆրանսիական Armagnac Darroze-ը և հայկական NOY Brandy-ն:


ARARAT-ը հաղթում է տվյալ անվանակարգում անընդմեջ 2022 թվականից ի վեր: Այսպիսով, 2026 թվականի մրցանակը դարձավ հինգերորդը:

World Travel Awards-ի եվրոպական հաղթողների հայտարարման արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին Չեռնոգորիայի Կոտոր քաղաքում:


ARARAT-ի էքսկուրսիոն ծրագիրն այցելուներին ծանոթացնում է հայկական բրենդիի արտադրության պատմությանը, դրա պատրաստման ավանդույթներին և ապրանքանիշի մշակութային ժառանգությանը:


Ծրագրում կարևոր դեր է խաղում ARARAT թանգարանը, որը ներկայացնում է հայկական բրենդիի արտադրության պատմությունը: Թանգարանը հանդիսանում է նաև Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) անդամ:


World Travel Awards-ը զբոսաշրջության ոլորտի միջազգային մրցանակաբաշխություն է, որը գործում է 1993 թվականից: Դրա մրցանակները շնորհվում են տարբեր անվանակարգերում, որոնք ընդգրկում են զբոսաշրջային ուղղություններ, հյուրանոցներ, տեսարժան վայրեր և զբոսաշրջային ծառայություններ:


Leave a comment