Սուրեն Մանուկյանն արդեն 4,5 տարի անազատության մեջ է․ դատարանը սահմանափակել է նաև այլ անձանց հետ նրա շփումները

Արդեն 4,5 տարի է՝ Սուրեն Մանուկյանը գտնվում է անազատության մեջ։ Նրա կողմի գնահատմամբ՝ ազատությունից զրկելու համար բավարար իրավական հիմքեր չկան։

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ դատարանը սահմանափակել է Սուրեն Մանուկյանի՝ այլ անձանց հետ շփվելու հնարավորությունը՝ բացառությամբ մերձավոր ազգականների։

Ի՞նչ նպատակ է հետապնդում նման սահմանափակումը։ Արդյո՞ք այն չի զրկում Սուրեն Մանուկյանին իր գործի հանգամանքները հանրությանը ներկայացնելու և սեփական տեսակետը լսելի դարձնելու հնարավորությունից։

Այս իրավիճակը լուրջ հարցեր է առաջացնում արդարադատության, մարդու իրավունքների և խոսքի ազատության վերաբերյալ։

Արդյո՞ք սա է արդարադատությունը, երբ մարդը տարիներ շարունակ մնում է անազատության մեջ, իսկ հանրությանը նրա գործի մասին ամբողջական պատկերացում կազմելու հնարավորությունը սահմանափակվում է։

Տեսանյութը Սուրեն Մանուկյան ֆեյսբուքյան էջից:

 

 

Leave a comment