«Ազատություն». Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած ադրբեջանցիների մի խումբ հարազատներ բողոքի ակցիա են արել Բրյուսելում Եվրախորհրդարանի և Եվրահանձնաժողովի կենտրոնակայանների դիմաց և պահանջել ԵՄ հաստատությունների աջակցությունը՝ 4000 անհետ կորածների ճակատագիրը պարզելու հարցում, հայտնում է Euronews-ը:
Ցույցը կազմակերպել է «Ղարաբաղում անհետ կորածների ընտանիքների հասարակական միությունը»: Ցուցարարները կոչ են արել ԵՄ կառույցներին ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ արխիվային տեղեկատվությունը և զանգվածային գերեզմանների գտնվելու վայրերը բացահայտելու համար:
«Այդ տարածքները պատված են ականներով և չպայթած զինամթերքով, այդ պատճառով դժվար է դրանք գտնել», – ասել է Բեհբուդովան։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: