Մինչեւ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը՝ եւ քարոզարշավի ժամանակ, եւ ընտրությունների ժամանակ, եւ ընտրություններից հետո, եւ ԱԺ-ում, մենք հայտարարել ենք, որ դեմ ենք ալիեւյան սահմանադրությանը, մեր տարբեր ելույթներում եւ հարցազրույցներում ենք հայտարարել, որ «Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող։ Մենք կողմ չենք քվեարկելու»,- Ռոբերտ եւ Սեդրակ Քոչարյանների գործով նիստի ընթացքում, ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Լրագրողը հետաքրքրվել էր՝ իրեն կամ խմբակցության մյուս պատգամավորներին հնարավոր կլինի՞ համոզել՝ կողմ քվեարկել սահմանադրական փոփոխությունների հարցին։ Հիշեցնենք, այսօր ճեպազրույցում, Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ եթե ընդդիմադիրներին հնարավոր չլինի համոզել, իրենք կգնան արտահերթ ընտրությունների անցկացման սցենարով։
Վերհիշելով 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների լեգիտիմության հարցի վիճարկումը ՍԴ-ում, Ագնեսա Խամոյանն ասաց․ «Ունեինք իրավիճակ, երբ որ երկու կողմերն էլ, այսինքն՝ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը պնդում էին, որ ընտրությունները կեղծված են։ Բայց ի տարբերություն իշխանությունների՝ ընդդիմությունը ասում էր, որ պատրաստ ենք նոր ընտրությունների, արե՛ք նոր ընտրություններ։ Բայց իշխանությունները, ի դեպ, այդ հարցադրումը նաև իրենց է եղել, որ եթե դուք պնդում եք, որ ընտրությունները կեղծված են, եկեք գնանք նոր ընտրությունների, արտահերթ ընտրությունների մասին որևէ արձանագրում իրենք չեն արել։ Եվ հիմա ակնհայտ է, որ փորձում է Նիկոլ Փաշինյանը ինչ-որ տարբերակներով դուրս գալ այս ստեղծված իրավիճակից»։
Մանրամասները՝ տեսանյութում
ՀՀ հակակոռուպցիոն դատարանն այսօր քննում է Ռոբերտ եւ Սեդրակ Քոչարյանների կալանքի ժամկետը երկուական ամսով երկարացնելու դատախազության միջնորդությունը։ Նախորդ նիստում, միջնորդության քննարկումը հետաձգվեց։
Խոսելով այս մասին, Ագնեսա Խամոյանն ասաց, որ հայր եւ որդի Քոչարյանների կալանավորումից ի վեր չկա հարցի պատասխանը՝ ինչո՞ւ պետք է նրանք մնան կալանավորված՝ չնայած տարբեր պատկան մարմիններին ուղղված հարցադրումներին։ Ի դեպ, Ագնեսա Խամոյանն ահազանգում է՝ Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանները չեն համապատասխանում սահմանված չափանիշներին։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: