BSW («Սոցիալական արդարության և տնտեսական բանականության միություն») կուսակցության հիմնադիր Զարա Վագենկնեխտը կարծում է, որ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կառավարությունը պետք է հնարավորինս շուտ հրաժարական տա՝ հանուն Գերմանիայի ապագայի։
«Մերցը կառչած է իշխանությունից, մինչդեռ ավելի ու ավելի շատ գերմանացիներ ստիպված են անհանգստանալ իրենց գոյության համար։
Չնայած երկրամասային ընտրություններում Քրիստոնեա-դեմոկրատական միության կրած ջախջախիչ պարտություններին և աջակցության ցածր ցուցանիշներին՝ Ֆրիդրիխ Մերցը մտադիր է պարզապես շարունակել իր աղետալի քաղաքականությունը։ Կարծում եմ՝ այս կառավարությունը պետք է հնարավորինս շուտ հեռանա, որպեսզի Գերմանիան նորից ապագա ունենա։ Մերցը պետք է հեռանա։
Վերջին տարիներին Գերմանիայի արդյունաբերական ոլորտի շուրջ 500 հազար աշխատակից կորցրել է աշխատանքը»,- X սոցիալական ցանցի գրել է Վագենկնեխտը։