Քաղաքական պայքարը պետք է ավարտվի ընտրատեղամասում, ոչ թե բանտախցում. մտավորականների կոչը՝ հաջակցություն Անդրանիկ Թևանյանի և բոլոր քաղբանտարկյալների

Հայտնի մտավորականների կոչը՝ հաջակցություն Անդրանիկ Թևանյանի և բոլոր քաղբանտարկյալների

Մենք՝ ներքոստորագրյալ մտավորականներս, մեր խոր մտահոգությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով Անդրանիկ Թևանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման կապակցությամբ:

2026 թ.-ի ԱԺ ընտրություններից առաջ՝ նախընտրական շրջանում, Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարեց «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին, որից հետո այն իրականացվեց և կայացվեց կալանավորման որոշում:

Հայաստանի հանրապետությունը չի կարող ժողովրդավարական պետություն լինել, եթե իշխանության քաղաքական հակառակորդին զրկում են ազատությունից, հանրային դաշտում ներկայացնում որպես Հայրենիքի դավաճան:

Հայտարարված անհիմն մեղադրանքը հետագայում հերքվում է՝ փոխարինվելով այլ՝ պետական գաղտնիք հրապարակելու, մեր կարծիքով, շինծու մեղադրանքով, որի քննությունն ընթանում է փակ նիստերով: Սա աննախադեպ է նույնիսկ հայաստանյան արդարադատության համար:

Անդրանիկ Թևանյանը հանրությանը հայտնի է որպես հայրենասեր, պետականամետ գործիչ, ուստի շրջանառվող «մեղադրանքը» հարուցում է շատերի, այդ թվում նաև՝ մեր վրդովմունքն ու տարակուսանքը, ինչն էլ դատական գործին հետևելու արդարացի պահանջ է առաջացնում:

Քաղաքական պայքարը պետք է ավարտվի ընտրատեղամասում, ոչ թե բանտախցում: Իշխանությունների նման գործելաոճը հասարակության մոտ առաջացնում է անվստահություն պետական ինստիտուտների նկատմամբ, ինչն ավելի է խտացնում մեր պետականության հանդեպ անտարբերության և հիասթափության մթնոլորտը:

Հանրությունն այսօր գտնվում է սթրեսային վիճակում: Ժողովրդին միտումնավոր բաժանում են թշնամի հատվածների, ատելության խոսքը դարձել է սովորական երևույթ, իսկ անվերջ ընթացող քաղաքական դատավարությունները՝ մեր առօրյայի ուղեկիցը:

Մենք պահանջում ենք ապահովել Անդրանիկ Թևանյանի պաշտպանության բոլոր իրավունքները, դատարանի իրական անկախությունը:

Մենք պահանջում ենք հրապարակային արդարադատություն և ոչ թե կոծկվող գործընթաց, ինչը հիմք է տալիս մտածելու, որ տեղի ունեցողը քաղաքական հաշվեհարդար է:

Մենք ընտրում ենք իրավական պետությունը, նույնը պահանջում ենք իշխող ուժից:

Ազատությո՛ւն Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին:

Հրանտ Թոխատյան- դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ

Արամ Գևորգյան (Արամո)- երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ

Էմմա Պետրոսյան- երգչուհի, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ

Լևոն Հարությունյան-դերասան

Աննա Մայիլյան- երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ

Ներսիկ Իսպիրյան- երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ

Դավիթ Ամալյան- երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ

Արթուր Սահակյան-ռեժիսոր

Աշոտ Ավագյան- նկարիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր

Մարտին Վարդազարյան- կոմպոզիտոր, ՀՀ ժող. արտիստ

Արսինե Նավասարդյան- ռեժիսոր, դերասանուհի

Մուրադ Մշեցի- երգիչ, երգահան

Թաթուլ Մանասերյան- տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Ժիրայր Դադասյան- բեմադրիչ, արվեստի վաստակավոր գործիչ

Ռազմար Սասունցի- աշուղ, մշակույթի վաստակավոր գործիչ

Լևոն Ջավախյան- գրող, «Մովսես Խորենացի» մեդալակիր

Հուսիկ Արա- բանաստեղծ

Արփեն Մովսիսյան- մշակույթի վաստակավոր գործիչ

Սպարտակ Ղարաբաղցյան- գրող, հրապարակախոս

Մանուկ Հարությունյան- երաժիշտ, միջազգային մրցույթների դափնեկիր

Վահան Կարապետյան- օպերատոր, մշակույթի գործիչ

Սիրվարդ Համբարյան- մանկավարժ, կրթության փորձագետ

Սամվել Գալստյան-երգիչ, երգահան, պրոֆեսոր

Սամվել Թադևոսյան- ռեժիսոր, ՀՀ կինեմատոգրաֆիստների միության անդամ

Գուրգեն Մելիքյան- վաստակավոր մանկավարժ, պրոֆեսոր

Կարո Վարդանյան-գրականագետ, արվեստի վաստ. գործիչ

Սամվել Հարոյան-մշակույթի գործիչ

Լևոն Գալստյան- կինոսցենարիստ

Նառա Սարգսյան- բանասիրական գիտությունների թեկնածու

Արսեն Համբարյան- գրող, երգահան, երգիչ

Արտաշես Բախշյան- սոցիոլոգիական գիտությունների թեկնածու

Արշակ Զաքարյան- կինոռեժիսոր, սցենարիստ

Սարգիս Բաղդասարյան- երգիչ, մշակույթի վաստակավոր գործիչ

Աշխունջ Պողոսյան – ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արա Նախշքարյան- մշակույթի գործիչ

Կարո Շահբազյան- մշակույթի գործիչ

Մերուժան Տեր-Գուլանյան- գրող, հրապարակախոս

Աննա Ավետիսյան- երգչուհի

Ռազմիկ Մարտիրոսյան- սոցիոլոգ, հասարակագետ

Արմեն Մուսայելյան- տնտեսագետ, հասարակական գործիչ

Ատոմ Մխիթարյան- ՀՀ ԳԱԱ մագիստրատուրայի դեկան

Աստղիկ Ավետիսյան- ԵՊՀ դոցենտ

Վահան Եղիազարյան- հասարակական և մշակույթի գործիչ

Տիգրան Արզումանյան- քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ

Աղասի Թադևոսյան- դերասան

Հրաչ Գրիգորյան- Պետական կոնսերվատորիայի դոցենտ

Թադևոս Տոնոյան- բանաստեղծ, բ.գ.թ., դոցենտ

Լուսինե Հարոյան- սոցիոլոգ, հոգեբան

Տիգրան Չոբանյան- ճարտարապետ

Սուսաննա Մելիքյան- ազգագրագետ

Ռոբերտ Եսայան- բանաստեղծ, ՀԳՄ անդամ

Հովիկ Վարդումյան- գրող, ՀԳՄ նախագահության անդամ

Մենուա Սողոմոնյան- պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ցոլակ Ակոպյան- քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արմեն Մանվելյան- ՀՀ ԳԱԱ առաջատար մասնագետ

Կարապետ Հակոբյան- ինժեներ-էկոլոգ

Ռուբեն Հովհաննիսյան- մասսայական միջոցառումների ռեժիսոր

Արմինե Սարգսյան- պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու

Դավիթ Կարապետյան- մշակույթի գործիչ

Դավիթ Սարգսյան, հեռուստալրագրող, բանասիրական գիտությունների թեկնածու:

Հ. Գ. Մտավորականների կոչը բաց է ստորագրությունների համար:

 

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment