Քրեական ոստիկանները ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդու․ նա կալանավորվել է
ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ օտարերկրյա քաղաքացի մի տղամարդ Հայաստանում զբաղվում է թրաֆիքինգով։
Քրեական ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ նա հավաքագրել և բարձր աշխատավարձ վճարելու կեղծ խոստումով Հայաստան է տեղափոխել երկու օտարերկրացիների, ապա վերցնելով նրանց անձնագրերը և օգտվելով անօգնական վիճակից՝ Երևան քաղաքի Քըրք Քրքորյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկոում ստիպել է կատարել համակարգչահին հափշտակություններ։
Հետագա միջոցառումներով քրեական ոստիկանները պարզել են, որ վերոհիշյալ քաղաքացու համակարգմամբ նշված հյուրանոցում համակարգչային հափշտակությամբ են զբաղվում նաև օտարերկրյա 39 այլ քաղաքացի։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Օտարերկրյա քաղաքացին կալանավորվել է։