Չինական DeepSeek ընկերությունը ներգրավել է 15 մլրդ դոլար

Արհեստական բանականության ոլորտում գործող չինական DeepSeek ընկերությունը ֆինանսավորման նոր փուլի ընթացքում ներգրավել է շուրջ 100 մլրդ յուան (15 մլրդ դոլար), հայտնում է Bloomberg գործակալությունը։

«Արհեստական բանականության ոլորտում գործող չինական DeepSeek ընկերությունը ֆինանսավորման վերջին փուլի ընթացքում ներգրավել է շուրջ 100 մլրդ յուան (15 մլրդ դոլար)։ Սա Չինաստանի պատմության մեջ խոշորագույն ֆինանսավորման փուլերից մեկն է», – հայտնում է գործակալությունը։

Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ ներդրողների հետ բանակցությունների ընթացքում ընկերությունն առնվազն երկու անգամ բարձրացրել է ֆինանսավորման նպատակային ծավալը՝ 50 մլրդ յուանից հասցնելով 80 մլրդ-ի, այնուհետև՝ վերջնական գումարին։

Անանուն աղբյուրների տվյալներով՝ ֆինանսավորման այս փուլում խոշորագույն ներդրողների թվում են մարտկոցներ արտադրող Contemporary Amperex Technology Co. Ltd. ընկերությունը և տեխնոլոգիական հսկա Tencent Holdings-ը։

Չինաստանում հիմնադրված DeepSeek ընկերությունը մասնագիտացած է արհեստական բանականության ոլորտում և զարգացնում է համանուն նեյրոցանցը։ Ընկերությունը լայն ճանաչում է ստացել անցյալ տարի արհեստական բանականության հիմքով օգնականի թողարկումից հետո, որը, ինչպես նշված է ընկերության կայքում, իր հնարավորություններով չի զիջում ChatGPT-ին։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a comment