Աբու Դաբին առայժմ դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ. Պեսկով
Աբու Դաբին առայժմ դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Առայժմ խոսքը Աբու Դաբիի մասին է», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաքը դիտարկվում է որպես ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ։
«Սպասեք, դուք իրադարձություններից առաջ եք ընկնում, պետք չէ դա անել», – ճշգրտել է Կրեմլի ներկայացուցիչը՝ ի պատասխան խնդրանքին՝ մեկնաբանելու, թե արդյոք ռուսական բանակցային խումբը նախապատրաստում է որևէ փաստաթուղթ և առաջարկ գրավոր տեսքով։