Դիլիջանում դադարեցվել են բենզալցակայաններից մեկի և հեղուկ գազալցակայանի աշխատանքները
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Դիլիջանում դադարեցվել են բենզալցակայանի և գազալցակայանի աշխատանքները:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Տավուշի մարզային բաժնում ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում հարկադիր կատարողի իրականացրած կատարողական գործողությունների արդյունքում ամբողջությամբ դադարեցվել է Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Թբիլիսյան խճուղի 14/14 հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագուրծումը մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։