Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը օրինակ կարելի է համարել Ուկրաինայի հակամարտության համար․ Ամիրբեկով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը տրանսպորտային կապերի զարգացումը բնորոշել է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի լրացուցիչ կարևոր առավելություն։

Նա առանձնացրել է ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացվող TRIPP նախագիծը՝ «Թրամփի երթուղին՝ հանուն տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման», որն անցնելու է Հայաստանի հարավային հատվածով։

Նրա խոսքով՝ նախագծի շնորհիվ Հայաստանը նույնպես հասանելիություն կստանա տարածաշրջանային խողովակաշարերին և երկաթուղիներին, որոնք նախկինում շրջանցում էին երկրի տարածքը։ Դա հնարավորություն կտա Հայաստանին դառնալ միջպետական առևտրի մասնակից։

Ամիրբեկովը երկու երկրների տնտեսական փոխկախվածությունը համարել է «խաղաղության լավագույն երաշխիքներից մեկը»։

Խոսելով Ուկրաինայի մասին՝ նա առաջարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հաստատված խաղաղությունը դիտարկել որպես օրինակ, որը կարող է օգնել կանխել նոր բաժանարար գծերի առաջացումը։

Leave a comment