Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Financial Times-ում հրապարակված մի հոդված, որում պնդվում է, թե Իսրայելը ծրագրել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոչընդոտել է դա, կեղծ է։
Ըստ Ynet-ի՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անձամբ է հայտարարել այդ մասին։
Նա Իրանի վրա հարձակումը Թրամփի կողմից արգելակելու մասին տեղեկությունը որակել է որպես կողմնակալ և սուտ։
Հիշեցնենք, որ Financial Times-ի հոդվածում պնդվում էր, թե Իսրայելը պատրաստվում էր հոկտեմբերի 10-ին լայնածավալ հարվածներ հասցնել Իրանին, սակայն գործողությունը տեղի չի ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առարկությունների պատճառով։