Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ G20-ի գագաթնաժողովին անձամբ մասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել. հրավերը ներկայումս դիտարկվում է՝ հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
G20-ի գագաթնաժողովը նախատեսված է անցկացնել Մայամիում՝ դեկտեմբերի 14-15-ին։
«Այս գագաթնաժողովին Պուտինի մասնակցության վերաբերյալ որոշում չկա։ Հրավեր կա, և այն կդիտարկվի՝ հաշվի առնելով բոլոր հանգամանքները»,- լրագրողներին ասել է Պեսկովը։