Արթիկում բերման են ենթարկել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներին

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ կոմիտե է տեղափոխվել նաև «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արթուր Աստոյանը, սակայն անհայտ է, թե ինչ կարգավիճակով։ Նախնական տեղեկություններով՝ հրավիրվել է որպես վկա։
Sputnik Արմենիային դեռևս չի հաջողվել մեկնաբանություն ստանալ Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ են նաև Արթիկ խոշորացված համայնքում։ Մասնակցում են 4 քաղաքական ուժեր՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Մխիթար Վարագյանը), «Ապրելու երկիր» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Արթուր Աստոյանը), 3. «Հայրենիք» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Լևոն Վահրադյանը), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (նախընտրական ցուցակը գլխավորում է Անանիկ Ոսկանյանը)։

Leave a comment