«Որպես միջին վիճակագրական քաղաքացի, այս տարիներին հետևել եմ ձեզ և առանձնացրել 10 փաստ ձեր խոսքերից, որոնք հետագայում սուտ են դուրս եկել»,- այսօր ճեպազրույցի ընթացքում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշեց լրագրողներից մեկը և թվարկեց իր առանձնացրած 10 ստերը, որոնք ներկայացրել էր Փաշինյանը՝ ստանձնելով վարչապետի խոստումը։
«Այսքանից հետո, օրինակ՝ ChatGPT-ն առաջարկում է միդազոլամ ու դիազեպամ խմել և հիշողության կորուստ ունենալ, որպեսզի կարողանանք նորից վստահել Կառավարությանը։ Ո՞րն է ձեր առաջարկը, որպեսզի նորից սկսենք վստահել ձեզ այնպես, ինչպես 2018 թվականի էյֆորիայի ժամանակ»,- հետաքրքրվեց լրագրողը։