Թե՛ Ռուսաստանը, և թե՛ Ուկրաինան համաձայն են նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին հաջողվել է աշխուժացնել բանակցային գործընթացը։
Ուիթքոֆը լավատեսորեն է գնահատում Ուկրաինայի և Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքները։
Կարծում եմ՝ երկու երկրներն էլ համաձայնել են նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ընդգծել է Վենսը։