Իսրայելը բանակցություններ է վարում երրորդ երկրների հետ, որոնք պատրաստ են ընդունել Գազայից պաղեստինցիներին, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
Նեթանյահու խոսքով՝ Գազայի յուրաքանչյուր բնակիչ պետք է իրավունք ունենա ազատորեն հեռանալու։
«Ի՞նչ է սա՝ հանկարծակի մարդկանց փակե՞լը։ Ի՞նչ է կատարվում։ Սա Հյուսիսային Կորեա՞ն է։ Եթե մարդիկ ցանկանում են հեռանալ, նրանց պետք է թույլ տալ դա անել։ Խնդիրն այնպիսի երկրներ գտնելն է, որոնք պատրաստ կլինեն ընդունել նրանց։ Մենք նաև այդ ուղղությամբ ենք աշխատում։ Ես մեծ ուշադրություն եմ հատկացնում սրան, և արդեն իսկ կա որոշակի նախնական առաջընթաց։ Չեմ ցանկանում մանրամասների մեջ մտնել»,- բացատրել է հրեական պետության վարչապետը։
«Ինչ վերաբերում է վերահսկողությանը, ապա ես հայտարարել եմ, որ այն միշտ մնալու է մեր ձեռքում։ Մենք մտադիր չենք հեռանալ այս տարածքից,- ընդգծել է Նեթանյահուն։