«Ակնհայտ է, որ այդ զեկույցում էլ կա, որ անդամ երկրներն իրավունք չունեն երկրին հեռացնել կազմակերպությունից։ Իմիջիայլոց, նման հնարավորություն կա ՀԱՊԿ-ում։ Եվ հաշվի առնելով, որ երկրներն, ըստ էության, համընկնում են ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում, հետաքրքիր է՝ ինչո՞ւ օրինակ ՀԱՊԿ-ից Հայաստանին չեն հեռացնում»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ զեկույցին։
Նա նշեց, որ նախորդող շրջանում ՀՀ նկատմամբ կիրառված սահմանափակումները ոչ տնտեսական, ոչ քաղաքական առումով չբերեցին սպասված հետեւանքների։ «Այն հետեւանքների, որոնք որոշ շրջանակներ՝ Հայաստանում եւ Հայաստանից դուրս, ուզում էին»,- հավելեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Անդրադառնալով գազի գնի հնարավոր թանկացմանը եւ դիտարկմանը, որ ՀՀ ԿԲ նախագահը ապոկալիպսիս է կանխատեսել՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Հայաստանի տնտեսությունում ապոկալիպսիս չի լինելու։ Ովքեր որ խոսում են ապոկալիպսիսի մասին, տնտեսությունից չեն հասկանում, ուղիղ եմ ասում։ 2018 թվին էին ապոկալիպսիս խոստանում, 2019 թվին, 2020 թվին ընդհանրապես, 2021-ին, 2022-ին, 2023-ին, 2024-ին, 2025-ին, 2026-ին։ Այդ ընթացքում ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանի տնտեսության հետ՝ Հայաստանի տնտեսությունն աճել է։ Եվ Հայաստանի տնտեսությունը շարունակելու է աճել»։
Մանրամասները՝ այստեղ
Փաշինյանի խոսքով․ «Մենք պետք է մեզ հարց տանք՝ այդ ո՞նց է, որ կողքի Թուրքիայում գազը 3-4 անգամ ավելի թանկ է, իսկ այնտեղ աճեցրած լոլիկը Հայաստանում աճեցրած լոլիկից էժան է»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: