Եկեք արձանագրենք մի բան, որ նախորդող շրջանում Հայաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումները՝ ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական առումով չբերեցին հետևանքների, որին Հայաստանում և Հայաստանից դուրս ուզում էին, ասել է Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ:
«Սա Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելու արդեն 3-րդ դեպքն է լինելու: Անկայունությունը շատ կոնկրետ պատճառ ունի. դա Հայաստանի դե ֆակտո անկախության վերացումն է»,-ասել է նա:
Ըստ Փաշինյանի առաջինը 2023 թվականին Արցախի բռնագաղթումն է, երկրորդը 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները։
Հիշեցնենք, որ Փաշինյանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին ասել էր, որ նման հնարավորություն կա ՀԱՊԿ-ում: Հաշվի առնելով, որ երկրները, ըստ էության, համընկնում են ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում, հետաքրքրիր է՝ Հայաստանին ՀԱՊԿ-ից ինչո՞ւ չեն հեռացնում, որովհետև այնտեղ կանոնադրային հնարավորությունը կա: