Իրանի ՊՆ-ն հայտարարել է պաշտպանական կարողությունների զգալի աճի մասին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի ռազմարդյունաբերական համալիրը նոր մշակումների շնորհիվ զգալիորեն կբարձրացնի երկրի զինված ուժերի մարտական ներուժը։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Մեհրդադ Ահլաղին։

«Այսօր իրականացվող և ներդրման փուլում գտնվող նախաձեռնությունների շնորհիվ մենք ականատես կլինենք ինչպես հարձակողական, այնպես էլ պաշտպանական կարողությունների զգալի աճի»,- պաշտպանության գերատեսչության ղեկավարի խոսքերը մեջբերում է Fars գործակալությունը։

Ահլաղին հավելել է, որ երկրի ղեկավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում զինծառայողների սոցիալական ապահովությանը։ Ներկայումս իրականացվում է միջոցառումների համալիր՝ նրանց բնակարանային պայմանները բարելավելու և լրացուցիչ արտոնություններ տրամադրելու նպատակով։

Leave a comment