«Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն»․ Փաշինյանը՝ սահմանը հատած ադրբեջանցի հովվի մասին

https://arm.sputniknews.ru/20261022/tenum-ein-mard-a-galis-krakein-pashinjany-sahmany-hatats-adrbejanci-hvovvi-masin-108421642.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/16/108420508_62:0:1041:734_1920x0_80_0_0_825f731564a542098c1c326217b0a41b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, նիկոլ փաշինյան, հովիվ, ադրբեջան, ադրբեջանցի

հայաստան, նիկոլ փաշինյան, հովիվ, ադրբեջան, ադրբեջանցի

Բաժանորդագրվել

Նիկոլ Փաշինյանը նշեց` սահմանն անցնելու ցանկացած դեպքում ծառայողական քննություններ են իրականացվում։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անտեղի է համարում այն խոսակցությունները, թե Հայաստանի սահմանը պաշտպանված չէ, այդ պատճառով է ադրբեջանցի հովիվը հատել սահմանը։ Նա այդ մասին հայտարարեց ՀՀ կառավարության նիստից հետո` պատասխանելով լրագրողի հարցին, թե արդոք հայկական սահմանը պաշտպանված է, եթե 1 ամսում երկու ադրբեջանցի է հատել սահմանը։

«Եթե Շաքիի դեպքում հարցադրումը (թե ոնց է ադրբեջանցին հատել սահմանը. խմբ.) հասկանալի է, ապա այս դեպքում մարդը անցել է, զինվորականները հայտնաբերել են։ Տեսել են՝ մարդ ա, քայլելով գալիս ա, ձերբակալել են, հանձնել են ԱԱԾ-ին։ Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն։ Հանրապետության հրապարակից չեն ձերբակալել»,- ճեպազրույցի ժամանակ ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է սահմանների պաշտպանության հարցին, ՀՀ վարչապետը նշեց՝ չկա այնպիսի մի սահման, շփման գիծ, որ մարդ անցած չլինի։

«Մարդն անցել է, հիմա պետք է վերադարձնենք իրենց»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ միևնույնն է, ցանկացած դեպքում ծառայողական քննություններ են իրականացվում։

«Իմ մտքով չէր անցել, որ այս դեպքը կարող է նման մեկնաբանությունների առիթ տալ, թե չէ ես կպարզեի, թե ծառայողական քննության արդյունքներով ինչ ա պարզվել։ Եթե հիշեք, հաջորդ անգամ հարցնեք, կպատասխանեմ»,– ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի հովիվ է հատել սահմանը, այսօր ՀՀ ԱԱԾ–ն հայտնեց, որ 58 տարեկան Քասիմով Յաշար Ալի Օղլուն սահմանը հատել է հոկտեմբերի 19-ին։ Իրականացված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա ՀՀ տարածքում է հայտնվել մոլորվելու արդյունքում։ Ձեռնարկվում են համապատասխան գործողություններ Ադրբեջանի քաղաքացուն վերադարձնելու համար։

Leave a comment