Հայ–ադրբեջանական սահմանը հատած ադրբեջանցին կվերադարձվի։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
Երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի հովիվ է հատել սահմանը, սակայն պետական կառույցները ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում էին լուրը։ Ադրբեջանական ԶԼՄ–ները գրեցին, որ սահմանախախտ ադրբեջանցին հարբած է եղել։
ԱԱԾ–ի հաղորդագրությունից պարզ է դառնում, որ ադրբեջանցին սահմանը հատել է 3 օր առաջ։
«2026թ. հոկտեմբերի 19-ին՝ 17:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ) հայտնաբերվել է Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլուն: Իրականացված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ քաղաքացին ՀՀ տարածքում հայտնվել է մոլորվելու արդյունքում»,– հայտնում է ԱԱԾ–ն:
Ձեռնարկվում են համապատասխան գործողություններ ԱՀ քաղաքացուն վերադարձնելու նպատակով։