Կոտայքի մարզի ոստիկանները հայտնաբերել են տարբեր մեղադրանքներով հետախուզվող 35-ամյա տղամարդուն

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնում հետախուզվողի վերաբերյալ ստացված տեղեկությունն իրացվեց Կատայքի մարզի քրեական ոստիկանների և մարզի պարեկների հետ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից;

Հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքներով հետախուզվող Գառնիի 35-ամյա բնակիչը, որի նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանքը, հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Գառնիի բաժին։

Նա կալանավորվել է։

Leave a comment