Նույն մարդն օրերի տարբերությամբ մի դեպքում ասում է, որ միայն իրավապահները պետք է զբաղվեն բոլոր հանցագործություններով, մյուս դեպքում՝ իրավապահների տիրույթում գտնվող հարցերի համար մարդկանց առաջարկում է նամակ գրել… իր էլեկտրոնային փոստին. «168 ժամ»

Շաքի գյուղ ներխուժած ու երիտասարդ կնոջը վիրավորած ադրբեջանցի զինված զինվորին արդարացնելու համար Նիկոլ Փաշինյանը գրեթե հանդիմանում էր զոհին՝ ասելով, թե երեխաներին փրկելու համար պետք էր ոչ թե ինքնապաշտպանվել, այլ դիմել ոստիկանություն: Իբրև թե սա պետություն է, որն իր բոլոր մարմիններով պաշտպանում է քաղաքացուն:

Նույն Փաշինյանն օրեր անց սոցցանցի էջում գրում է. «ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ, [email protected] էլ. փոստի հասցեով։ Հրապարակային պարտավորվում եմ. ասվածը հիմնավորվելու դեպքում նման գործողության հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի»։

Նույն մարդն օրերի տարբերությամբ մի դեպքում ասում է, որ միայն իրավապահները պետք է զբաղվեն բոլոր հանցագործություններով, մյուս դեպքում՝ իրավապահների տիրույթում գտնվող հարցերի համար մարդկանց առաջարկում է նամակ գրել… իր էլեկտրոնային փոստին:

Սա, իհարկե, ավելին է, քան նրա համար սովորական համարվող քաղաքական կոնյունկտուրիզմն ու սկզբունքների բացակայությունը: Սա Փաշինյանի ինքնախոստովանությունն է այն մասին, որ ինքն իշխանությունն ուզուրպացրել է այնքան ու այնպես, որ երբ պետք է՝ հանդես է գալիս որպես պետության ղեկավար, երբ անհրաժեշտ է՝ որպես ցեղապետ կա մաֆիոզ խմբավորման պարագլուխ:

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment