https://arm.sputniknews.ru/20261022/datarany-hastatec-temi-arajnvordin-pashtvonic-azately-katvoghikvosi-iravasutjunn-e-zvohrabjan-108413197.html
Դատարանը հաստատեց` թեմի առաջնորդին պաշտոնից ազատելը կաթողիկոսի իրավասությունն է․ Զոհրաբյան
Դատարանը հաստատեց` թեմի առաջնորդին պաշտոնից ազատելը կաթողիկոսի իրավասությունն է․ Զոհրաբյան
Sputnik Արմենիա
Դատարանն էական է համարել նաև եպիսկոպոսի ուխտադրության հանգամանքը։ Ըստ ուխտի տեքստի՝ ձեռնադրվող եպիսկոպոսը խոստանում է հավատարիմ և հլու հնազանդ լինել կաթողիկոսի… 22.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-22T10:17+0400
2026-10-22T10:17+0400
2026-10-22T10:17+0400
հայաստան
եկեղեցի
արման սարոյան
արա զոհրաբյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/09/1d/94035827_0:21:1421:820_1920x0_80_0_0_d3f3f542bfacae2bac8146aae4eb4d96.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik․ Դատարանը հաստատեց, որ թեմակալ առաջնորդի նշանակումն ու պաշտոնից ազատումն Ամենայն հայոց կաթողիկոսի բացառիկ իրավասությունն է և եկեղեցու ինքնակառավարման ու ներքին կյանքի անբաժանելի մասն է։ Ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։Ավելի վաղ հայտնել էինք, որ դատավոր Էդգար Հովհաննիսյանը որոշել է կարճել Արման Սարոյանի (նախկինում Գևորգ եպիսկոպոսի) հայցով հարուցված քաղաքացիական գործի վարույթը։ Սարոյանը պահանջել էր անվավեր ճանաչել կաթողիկոսի որոշումը՝ իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ։Նա հիշեցրել է, որ հենց այս հայցի ապահովման միջոցներ կիրառելու մասին դատական ակտի ենթադրյալ խոչընդոտման համար են մեղադրյալի կարգավիճակ ստացել Ամենայն հայոց կաթողիկոսը և վեց եպիսկոպոսներ:Զոհրաբյանը շեշտել է՝ եկեղեցու ինքնավարությունը ոչ թե արտոնություն է, այլ Սահմանադրությամբ և միջազգային իրավունքով պաշտպանվող հիմնարար երաշխիք։Պաշտպանն ընդգծել է, որ դատարանն էական է համարել նաև Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի եպիսկոպոսի ուխտադրության հանգամանքը, որով Սարոյանը ևս եպիսկոպոս ձեռնադրվելիս խոստացել և ուխտել է մինչև կյանքի վերջ հավատարիմ լինել Ամենայն հայոց կաթողիկոսին։ Զոհրաբյանն ուխտադրության տեքստից մի քանի հատված է մեջբերել։«Խոստանում և ուխտում եմ հնազանդ լինել նրան և նրա օրինավոր հաջորդներին՝ հարգելով և կատարելով այն բոլոր հրամանները, որոնք այս Սուրբ Աթոռի կողմից դրվում են ինձ վրա․․․ Խոստանում և ուխտում եմ բնավ չանցնել այն իշխանության սահմանը, որն Աստված կտա ինձ իմ եպիսկոպոսական ձեռնադրությամբ, և կրքերի կամ այս աշխարհի ցանկությունների պատճառով զանց չառնել Եկեղեցու կանոնները և Սուրբ Հայրապետի հրամանները»։Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Արգելվել է նրա ելքը Հայաստանից:Նշենք, որ հենց դատավոր Էդգար Հովհաննիսյանն էր հունվարին Սարոյանի հայցը վարույթ ընդունել և հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ որոշում կայացրել։ Փաստաբանները, այդ թվում՝ Արա Զոհրաբյանը, քանիցս հայտարարել են, որ պատրաստվում են դատավոր Էդգար Հովհաննիսյանի և եկեղեցու ինքնավարությանը միջամտած մյուս դատավորների պատասխանատվության ենթարկելու հարցը բարձրացնել։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/09/1d/94035827_77:0:1434:1018_1920x0_80_0_0_7208007744bf247377cdc8a61ce4a926.jpg.webp
հայաստան, եկեղեցի, արման սարոյան, արա զոհրաբյան
հայաստան, եկեղեցի, արման սարոյան, արա զոհրաբյան
Դատարանն էական է համարել նաև եպիսկոպոսի ուխտադրության հանգամանքը։ Ըստ ուխտի տեքստի՝ ձեռնադրվող եպիսկոպոսը խոստանում է հավատարիմ և հլու հնազանդ լինել կաթողիկոսի հրամաններին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատավոր Էդգար Հովհաննիսյանը որոշել է կարճել Արման Սարոյանի (նախկինում Գևորգ եպիսկոպոսի) հայցով հարուցված քաղաքացիական գործի վարույթը։ Սարոյանը պահանջել էր անվավեր ճանաչել կաթողիկոսի որոշումը՝ իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ։
«Դատարանն արձանագրել է, որ այդ հարաբերությունները կարգավորվում են ներեկեղեցական կանոններով՝ կանոնական իրավունքով, իսկ տվյալ վեճը ենթակա չէ քաղաքացիական դատավարության կարգով քննության։ Դատարանը վերացրել է նախկինում կիրառված հայցի ապահովման միջոցները, որոնցով սահմանափակվել էր Մայր աթոռի՝ Մասյացոտնի թեմի կառավարման վերաբերյալ որոշումների իրականացումը»,- պարզաբանել է Զոհրաբյանը։
Նա հիշեցրել է, որ հենց այս հայցի ապահովման միջոցներ կիրառելու մասին դատական ակտի ենթադրյալ խոչընդոտման համար են մեղադրյալի կարգավիճակ ստացել Ամենայն հայոց կաթողիկոսը և վեց եպիսկոպոսներ:
Զոհրաբյանը շեշտել է՝ եկեղեցու ինքնավարությունը ոչ թե արտոնություն է, այլ Սահմանադրությամբ և միջազգային իրավունքով պաշտպանվող հիմնարար երաշխիք։
Պաշտպանն ընդգծել է, որ դատարանն էական է համարել նաև Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի եպիսկոպոսի ուխտադրության հանգամանքը, որով Սարոյանը ևս եպիսկոպոս ձեռնադրվելիս խոստացել և ուխտել է մինչև կյանքի վերջ հավատարիմ լինել Ամենայն հայոց կաթողիկոսին։ Զոհրաբյանն ուխտադրության տեքստից մի քանի հատված է մեջբերել։
«Խոստանում և ուխտում եմ հնազանդ լինել նրան և նրա օրինավոր հաջորդներին՝ հարգելով և կատարելով այն բոլոր հրամանները, որոնք այս Սուրբ Աթոռի կողմից դրվում են ինձ վրա․․․ Խոստանում և ուխտում եմ բնավ չանցնել այն իշխանության սահմանը, որն Աստված կտա ինձ իմ եպիսկոպոսական ձեռնադրությամբ, և կրքերի կամ այս աշխարհի ցանկությունների պատճառով զանց չառնել Եկեղեցու կանոնները և Սուրբ Հայրապետի հրամանները»։
Նշենք, որ հենց դատավոր Էդգար Հովհաննիսյանն էր հունվարին Սարոյանի հայցը վարույթ ընդունել և հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ որոշում կայացրել։ Փաստաբանները, այդ թվում՝ Արա Զոհրաբյանը, քանիցս հայտարարել են, որ պատրաստվում են դատավոր Էդգար Հովհաննիսյանի և եկեղեցու ինքնավարությանը միջամտած մյուս դատավորների պատասխանատվության ենթարկելու հարցը բարձրացնել։