Հերթական մեդալը Թուրքիայում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում։
Թուրքիայում ընթացող բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմն ապահովել է ևս մեկ մեդալ: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի (ՀԲՖ) մամուլի ծառայությունը:
1/4 եզրափակիչում ուկրաինացի մրցակցին հաղթել ու կիսաեզրափակիչ է դուրս եկել 63 կգ քաշային Խաչիկ Բաբայանը։ Մեր մարզիկն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ։
Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիա
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: