Բարիում տեղի է ունեցել հայկական Նոր Արաքս գյուղի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 19-ին Բարիի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հայկական Նոր Արաքս գյուղի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառում և «Նոր Արաքսը և հայերը Բարիում՝ ազգային և արտասահմանյան մամուլում (1924–1962)» գրքի շնորհանդեսը՝ Բարիում ՀՀ պատվավոր հյուպատոսության կազմակերպմամբ։ Միջոցառմանը մասնակցել է Իտալիայում ՀՀ դեսպանության խորհրդական Գեղամ Ադամյանը։ Այս մասին տեղեկացնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից։

Միջոցառմանը ներկա էին Բարիի քաղաքապետ Վիտո Լեչեզեն, ՀՀ պատվավոր հյուպատոս Դարիո Ռուպեն Թիմուրյանը, Իտալիայի Հանրապետության սենատոր Ֆիլիպո Մելքիորեն, Իտալիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամ Ջանմաուրո Դել Օլիոն, Պուլիայի, Բազիլիկատայի և Մոլիզեի հյուպատոսական կորպուսի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական, մշակութային և կրոնական գործիչներ։

Իր ելույթում Գեղամ Ադամյանը ընդգծել է Նոր Արաքսի պատմական նշանակությունը՝ որպես հայերի համար ապաստանի և վերածննդի վայր, ինչպես նաև հայ և իտալացի ժողովուրդների պատմական բարեկամության ամրապնդման և միջմշակութային երկխոսության խթանման կարևորությունը։

Գրքի հեղինակները՝ լրագրող Սիրանուշ Քուարանտան և պրոֆեսոր Կառլո Կոպոլան, ներկայացրել են Նոր Արաքսի և Բարիի հայ համայնքի պատմությունը՝ կարևորելով հայկական ժառանգության պահպանումն ու ապագա սերունդներին փոխանցումը։

Leave a comment