Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և մայրաքաղաքում խցանումների առաջացման պատճառ հանդիսացող իրավախախտումների ռիսկերը նվազեցնելու նպատակով ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ։ Հանրային քննարկման ներկայացված նախագծով առաջարկվում է վերանայել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքները չափն ու տուգանային միավորները։ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում մի շարք արարքներ խստության…