5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ-ն էլ ավելի կխստացնի տուգանքները

https://arm.sputniknews.ru/20261021/5000-drami-pvokharen-20-000-dram-ngn-n-el-aveli-kkhstacni-tuganqnery-108401161.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման դեպքում տուգանքները կխստացվեն․ ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ

Sputnik Արմենիա

Ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման դեպքում տուգանքները կխստացվեն․ ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ

2026-10-21T21:32+0400

true

PT2M37S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/15/108400559_240:0:1680:1080_1920x0_80_0_0_2e04d2f4a8d7222592f7d8d151f559a0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վարորդ, տուգանք, ներքին գործերի նախարարություն (նգն), видео

վարորդ, տուգանք, ներքին գործերի նախարարություն (նգն), видео

Բաժանորդագրվել

ՆԳՆ–ն նախորդ ամսվա օրենսդրական նախագծով առաջարկվող արդեն իսկ կրկնակի բարձրացված տուգանքների չափը կրկնապատկել է։ Ստացվում է՝ մի շարք տուգանքներ ներկա գների համեմատ կքառապատկվեն։

Ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման դեպքում տուգանքները էլ ավելի կխստացվեն։ ՀՀ ներքին գործերի նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նոր նախաձեռնությամբ, հայտնում է նախարարարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ սեպտեմբերին հանրային քննարկման ներկայացված նախագծով ՆԳՆ–ն առաջարկում էր, օրինակ, մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար սահմանել տուգանք 10 հազար դրամ՝ նախկին 5000 դրամի փոխարեն և կիրառել 1 տուգանային միավոր։

Ըստ առաջարկվող խստացման՝ գործող 5000 դրամ տուգանքի փոխարեն կսահմանվի 20 հազար դրամ։

Մայրաքաղաքում երկրորդ կամ երրորդ շարքում, ինչպես նաև հասարակական տրանսպորտի կանգառներում կայանելու համար գործող 5000 դրամի փոխարեն նախատեսվում է սահմանել 20 հազար դրամ տուգանք և 1 տուգանային միավոր։ Նշենք, որ սեպտեմբերին նախագծով սահմանված էր 10 000 դրամ տուգանք և 1 տուգանային միավոր։

Ըստ նախագծի՝ եթե խախտմամբ կայանված տրանսպորտային միջոցը տարհանվի և տեղափոխվի հատուկ պահպանվող տարածք, ապա տուգանքի չափը կկազմի 29 հազար դրամ։ Այս դեպքում ևս տուգանային 1 միավոր «կգանձվի»։

Փոփոխությունների մեկ այլ խումբ վերաբերում է անհատական շարժունակության միջոցներին՝ ինքնագլորներին։

Leave a comment