Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր շրջայց է կատարել Երևանում անցկացվող՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) «Կանաչ գոտու» տաղավարներում։
Շրջայցի ընթացքում ՊԵԿ նախագահն այցելել է Պետական եկամուտների կոմիտեի տաղավար, տեղում ծանոթացել համաժողովի շրջանակում Կոմիտեի ներկայացվածությանն առնչվող աշխատանքներին, նախաձեռնություններին, ինչպես նաև համաժողովի շրջանակում իրականացվող տեղեկատվական ու հաղորդակցական միջոցառումներին։ Մասնագետները Կոմիտեի ղեկավարին են ներկայացրել տաղավարի գործունեության հիմնական ուղղություններն ու կենսաբազմազանության պահպանությանն առնչվող մաքսային և հարկային վարչարարության առանձնահատկությունները։
Կոմիտեի նախագահը շրջել է նաև «Կանաչ գոտու» մյուս տաղավարներում՝ ծանոթանալով ներկայացված ծրագրերին և շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված նախաձեռնություններին։
Միաժամանակ, Էդուարդ Հակոբյանն այցելել է «Արմենպրես»-ի տաղավար, որտեղ համաժողովին առնչվող թեմաների համատեքստում ամենօրյա ռեժիմով լուսաբանվում են նաև COP17-ի շրջանակում Պետական եկամուտների կոմիտեի գործունեությանն առնչվող թեմաները։ Մասնավորապես, Կոմիտեի ներկայացուցիչները տաղավարում ամեն օր հանդես են գալիս հարցազրույցներով և քննարկումներով՝ ներկայացնելով կենսաբազմազանության ապահովմանն ուղղված ՊԵԿ գործունեության հիմնական առանձնահատկությունները։
COP17-ի շրջանակում Կոմիտեն շարունակում է իրազեկման աշխատանքներն՝ այցելուներին ներկայացնելով կենսաբազմազանության պահպանության գործում ՊԵԿ-ի դերակատարությունը։
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: