Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք են առաջադրել

Հակակոռուպցիոն կոմիտեն Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը։

«Հին դրվագներով քննություն է իրականացվում։ Գույքերի օտարման համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցել է»,- ասել է փաստաբանը։

Նրա խոսքով` տնային կալանքում գտնվող Ղուկասյանին այսօր տեղափոխել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որից հետո վերադարձրել են բնակության վայր։

«Ղուկասյանը որևէ դիրքորոշում չի հայտնել, ցուցմունք չի տվել»,- ասել է Հայրապետյանը։

Նա ընդգծել է, որ նոր մեղադրանքը կապված է 2000-ականների սկզբին գույքի օտարման հետ։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Leave a comment